Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք
21.05.2016 | 00:52

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ին աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի և խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է հանդիպում Պանոս Կամենոսի հետ: Այցի շրջանակում Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ